‘Կոստա. «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը ցանկանում են սպանել միմյանց’

4178

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան խոսել է «Ռեալ»-ի դեմ սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման մասին:

«Մենք մշտապես ցանկանում ենք ջախջախել նրանց: «Ռեալ»-ն էլ, իր հերթին, ցանկանում է սպանել մեզ: Այնպես, որ ամեն ինչ փոխադարձ է: Մենք մարտական ենք տրամադրված և չենք ցանկանում փոխզիջումների գնալ: Այնպես, որ հիանալի հանդիպում է սպասվում:

Ինչ վերաբերում է իմ վերադարձին, ապա դրանում մեծ ազդեցություն ունեցավ Սիմեոնեն: Շատ եմ հարգում նրան թե՛ որպես մարզիչ և թե՛ որպես մարդ»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ «Ռեալ» — «Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն վերջապես խոսել է Պոգբայի հետ կոնֆլիկտի մասին’
Հաջորդ հոդվածը‘Գատուզոն կարծում է, որ ներկայիս «Միլան»-ը մեծագույն ակումբ չէ’