‘ Կոստա. «Իբրահիմովիչն իսկական գազան է»’

989

«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ  «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ֆուտբոլի պատմության մեջ իր դիրքի լավագույն խաղացողներից է: Լոնդոնցիները փարիզյան ակումբի մրցակիցն են ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում:

«Զլատանն իսկական գազան է: Ես սիրում եմ այդպիսի բնավորության և խաղային որակների տեր ֆուտբոլիստների: Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից է:

Գիտենք, որ երեքշաբթի օրը «ՊՍԺ»-ի դեմ խաղը շատ դժվար է լինելու մեզ համար»,- Կոստայի խոսքերն է մեջբերում Sport-ը: 

Նախորդ հոդվածը‘Նեդվեդ. «Յուվենտուս»-ից Պոգբայի հեռանալու մասին խոսակցությունները վաղաժամ են»’
Հաջորդ հոդվածը‘Սակի. «Պետք չէ խաղացողին շփոթել ֆուտբոլիստի հետ»’