‘Կոստա Ռիկան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Հունաստանին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’

1245

Առաջին խաղակեսը թիմերն անցկացնում էին շատ զգույշ: Ամենավտանգավոր պահը հույները ստեղծեցին 38-րդ րոպեին, երբ Դիմիտրիոս Սալպինգիդիսը հարվածեց դարպասին,  սակայն Կեյլոր Նավասը փրկեց դրությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում Կոստա Ռիկային հաջողվեց բացել խաղի հաշիվը. Բրայան Ռուիսը տուգանայինից գնդակն ուղարկեց ուղիղ դարպասի անկյունը:  Շուտով երկրորդ դեղին քարտն ստացավ Ջունիիո Դիասը, և կոստառիկացիները մնացին տասը հոգով: Հույները կարողացան հաշիվն հավասարեցնել միայն խաղի վերջնամասում: Աչքի ընկավ Սոկրատիս Պապաստատոպուլոսը: 

Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որը ընթացքում հաղթողը չորոշվոց:  Այս հանդիպման ճակատագիրը որոշվեց 11 մետրանոցներով: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ վստահորեն էին  իրացնում հարվածները: Սակայն,  Թեոֆիլ Գեկասի բացթողումը ամեն ինչ որոշեց. Նավասը հետ մղեց գնդակը: Հաղթեցին կոստառիկացիները:

Կոստա Ռիկայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նիդեռլանդների ընտրանու հետ:

 

 

1-0՝ Բրայան Ռուիս 52՛, 1-1՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 90՛

 

ԿՈՍՏԱ ՌԻԿԱ. 1.Կեյլոր Նավաս, 3.Ջանկառլո Գոնսալես, 4.Մայքլ Ումանյա, 6.Օսկար Դուարտե, 15.Ժունիոր Դիաս, 16.Կրիստիան Գամբոա (2.Ջոնի Ակոստա, 77), 5.Սելսո Բորխես, 7.Քրիստիան Բոլանյոս (14.Ռենդալ Բրենես, 83), 17.Ելցին Տեխեդա (22.Խոսե Կուբերո, 65), 9.Ջոել Քեմբել, 10.Բրայան Ռուիս

ՀՈՒՆԱՍՏԱՆ. 1.Օրեստիս Կարնեզիս, 2.Յանիս Մանյատիս (21.Կոնստանտինոս Կացուրանիս, 77), 4.Կոստաս Մանոլաս, 15.Վասիլիս Թորոսիդիս, 19.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 20.Խոսե Հոլեբաս, 10.Յորղոս Կարագունիս, 16.Լազարոս Խրիստոդոպուլոս, 22.Անդրեաս Սամարիս (9.Կոստաս Միտրոգլու, 57), 7.Գեորգիս Սամարաս, 14.Դիմիտրիս Սալպիգիդիս (17.Տեոֆանիս Գեկաս, 69)

 

Զգուշացում՝ Օսկար Դուարտե 43՛ (Կ), Ելցին Տեխեդա 48՛ (Կ), Բրայան Ռուիս 70՛ (Կ), Կեյլոր Նավաս 90՛ (Կ), Անդրեաս Սամարիս 36՛ (Հ), Կոստաս Մանոլաս 72՛ (Հ)
Հեռացում՝ Օսկար Դուարտե 66՛ (Կ)
Մրցավար՝ Բեն Ուիլյամս (Ավստրալիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

4 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (8)

18

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

7

 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկացիները ցավալի պարտություն կրեցին. Քառորդ եզրափակչում Նիդեռլանդների հավաքականն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’