‘Կովալենկո Շահգալդյանը դիզելային սկանդալի պատճառով հրաժարական տալու միտք չունի’

819

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի պատրաստվում հրաժեշտ տալ իր պաշտոնին։ «Լուրերը, որ շրջանառվում են մամուլում, թե առաջիկա օրերին Կոտայքի մարզպետը հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ ապատեղեկատվություն է։ Պարոն Շահգալդյանը շարունակում է իր աշխատանքը՝ բնականոն հունով», — «Ա1+»-ին հայտնել է Կոտայքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արմեն Օհանյանը։  

Ըստ աղբյուրի, Կոտայքի մարզպետի՝ պաշտոնից հեռանալու լուրերը կապում են նրա ղեկավարած մարզում դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված լինելու հետ։

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնական կեղծիք և պաշտոնական դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ։

«Գործը ՀՔԾ-ում է։ Նախաքննության արդյունքները ՀՔԾ-ն կհրապարակի, ու հենց էդ արդյունքների հիման վրա արդեն կլինեն ճիշտ դատողություններ, ու համաձայն դրա՝ արդեն ակներև կլինի, թե որ մարզպետարանն է չարաշահում կատարել և որը ոչ։ Մենք համոզված ենք, որ մենք ոչ մի բան չենք կատարել» — ասել է մարզպետարանի պաշտոնյան։

Ավելին

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ընտրությունների արդյունքները հրապարակել են քվեարկության ավարտից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Փակ շուկայի աշխատողները դիմավորել են հանուն հուշարձանի պայքարող քաղաքացիներին’