‘Կովի պտուկները գոլ ջրով լվանալու խորհուրդների համար ֆինանսավորումը կավելանա ‘

2617

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Նախորդ տարի 2013թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում ես հրապարակել էի բյուջեի TOP 10 զավեշտալի կամ իրականությունից հեռու հատկացումները։ 
Չնայած դեռևս 2014թ. պետական բյուջեի ուսումնասիրությունները ավարտված չեն, սակայն արդեն իսկ հայտնաբերեցի, որ նախորդ տարվա համեմատ՝ գյուղական խորհրդատվությունների համար հատկացվող 295 մլն. դրամը (որի մասին տեղեկություն ունեցող ոչ մի գյուղացի այդպես էլ չհայտնաբերվեց) ոչ միայն շարունակում է հատկացվել, այլև 295 մլն.-ից դարձել է 346 մլն.։ Կարծում եմ՝ ավելորդ է խոսել, որ գյուղացին ինքը կարող է բազմաթիվ խորհուրդներ տալ, թե ինչպես ավելի նպատակային ծախսել այդ գումարները։ Եվ վերջում, եթե գործազուրկների նպաստների պարագայում, ըստ վարչապետի հայտարարության՝ 94%-ը չէր հասնում հասցեատերերին, ապա այստեղ, կարծում եմ, վիճակն ավելի լուրջ է։ Շարունակությունը շուտով՝ նոր TOP 10-ի շրջանակներում»:  

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոն «Բեշիքթաշից» պահանջել է 9 մլն € աշխատավարձ’
Հաջորդ հոդվածը‘Կներկայացվի «Դոն Կիխոտ» բալետը ‘