‘
Խաղի սկզբում առաջինը գոլի հեղինակ դարձան ճապոնացիները. արդեն 16-րդ րոպեին Կեյսուկե Հոնդեի գերազանց հարվածն ավարտվեց դարպասի գրավումով: Կոդիվուարցիներին հաշիվը հաջողվեց հավասարացնել երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին գոլ խփեց Վիլֆրիդ Բոնին, իսկ երկու րոպե անց Ժերվինյոն կատարեց հաղթական հարվածը, որը նույնպես ավարտվեց գոլով:
Այսպիսով, Կոտ դ’Իվուարը Կոլումբիայի հետ միասին ունի երեք միավոր և զբաղեցնում է առաջին տեղը С խմբում: Ճապոնիան և Հունաստանն առայժմ միավորներ չունեն:
Գոլեր. Հոնդա, 16 (0:1); Բոնի, 64 (1:1); Ժերվինյո, 66 (2:1).
‘