‘Կոտ դ’ Իվուարի նախկին նախագահը՝ Հաագայի դատարանի առջև’

849

Կոտ դ’ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն երեքշաբթի կանգնել է Հաագայի միջազգային դատարանի առջև: Լսումների ընթացքում վճռվում է հանրապետության նախագահին մեղադրանքներ ներկայացնելու հարցը: Գբագբոն կասկածվում է մարդկության դեմ գործած հանցանքների՝ սպանությունների, բռնաբարությունների, հալածանքների և անմարդկային գործողությունների մեջ: Նախնական ունկնդրումները կտևեն մինչև փետրվարի 28-ը: Դատարանի շենքի մոտ հավաքված են Գբագբոյի մի քանի հարյուր կողմնակիցներ, որոնք պնդում են, թե նա անմեղ է: «Չկա Գբագբոն՝ չի լինի խաղաղություն: Միջազգային հանրությունը պետք է ազատ արձակի Գբագբոյին, նա ոչինչ չի արել: Այստեղ պետք է լինեն Ալասան Ուատտարան ( Կոտ դ’ Իվուարի վարչապետը), Սարկոզին»:

2010 թ. դեկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Գբագբոն հրաժարվեց իշխանությունը հանձնել հաղթած թեկնածու Ալասան Ուատտարային, ինչը հանգեցրեց զինված արյունալի հակամարտության:

Լսումներից հետո դատարանը կորոշի՝ դատավարություն սկսե՞լ Գբագբոյի դեմ, թե՞ փակել գործը, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել ‘
Հաջորդ հոդվածը‘Տալիավինի. Մրցակցային լինելու առումով այս ընտրություններում գրանցվեց ետընթաց ‘