‘«Կորել են» Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 100 օբյեկտներ ‘

986

Պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքի գույքագրումը, քանի որ մոտ 100 օբյեկտ փնտրում են ու չեն գտնում։ «Հաշվեկշռում գրված է՝ անգար, հասցե չկա։ Մի Գյումրի, մի անգար, որտեղի՞ց ենք գտնելու, չգիտեմ։ Կամ կաթսայատուն, հասցե չկա։ Պահեստ, հասցե չկա, չկա ում պահեստն է, ինչ կարգի պահեստ է: Ի՞նչ կա, մարդուն են հիմա անհետ կորած ճանաչում, գույքը չեն կարո՞ղ»,- «Ազատություն» ռադիկոյանի հետ զրույցում նման սենսացիոն հայտարարություն է արել Գյումրիի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանը։ Վերջինս նաեւ ասել էր, թե գույքագրման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, տարածքներ, որոնք 99 տարի ժամկետով անհատույց տրամադրվել են որևէ անձի։ Դրա հետևանքով տուժում է համայնքային բյուջեն։ Ռադիոկայանը նաեւ տեղեկացրել է, որ 99 տարի ժամկետով անհատույց վարձակալության հանձված օբյեկտներից է «Արագած» մարզամշակութային համալիրը։ Այդ հսկա կառույցից տեղական բյուջե մեկ լումա անգամ մուտք չի ապահովվում։ Պարզվել է՝ կառույցը մաս-մաս օտարվել է։

Նախորդ հոդվածը‘«Սա մեր հիվանդը չէ». Ցնցումների մեջ գտնվող երեխային հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել’
Հաջորդ հոդվածը‘Mitsubishi գործարանում պայթյուն է տեղի ունեցել’