‘Կորել է առանցքային դերակատար Գագիկ Հարությունյանը’

1755

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Գևորգյանը իր էջում անդրադառնում է Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական «բարեփոխումներին»: Գևորգյանը գրում է.

Էս սահմանադրական հեղաշրջման սաղ շուխուռի մեջ կորել ա մի առանցքային դերակատար՝ Գագիկ Հարությունյանը: «Ով՝ էշ, ես՝ փալան»-ը կրեդո սարքած, ՍԴ նախագահի ապահով ու ցմահ աթոռին նստած, էս մարդն իրականում զբաղված ա մենակ անձնական բարեկեցության հարցեր լուծելով և էսօրվա Հայաստանի թաքնված մեծահարուստներից ա: Դրա համար էլ պատրաստ ա ծառայել ցանկացածին, դակել իշխանությանը ձեռնտու ցանկացած վճիռ ու նենց երկարաշունչ մատուցել, որ համարյա պարզ չլինի՝ էդ վճռով ով հաղթեց: Ոնց որ, մասնավորապես, եղավ կուտակայինի պարագայում: Հիմա էլ նույն ջանասիրությամբ լծվել ա Սերժի ցմահ իշխանությունն ապահովող Սահմանադրություն կարելու գործին: Ջհանդամ, թե պետության հերը դրանով կանիծվի: Հ.Գ. Էս իշխանության մեջ խոշորացույցով ման գաս, պետության համար ցավացող մարդ չես գտնի: Դրա համար էլ սենց ողբալի վիճակ ա տիրում:

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները փակել են ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը կներկայացնի Աշոտյանը’