Կորոնավիրուսը կատակներ չի սիրում

405

Չեխիայում մահացել է Asonance ֆոլկ խմբի վոկալիստ Հանա Հորկան, որը հատուկ վարակվել է կորոնավիրուսով, որպեսզի հետո հնարավորություն ունենա այցելելու հանրային վայրեր։

57-ամյա երգչուհու մահը հաստատել է նրա որդին։

Հորկան սոցցանցերում գրել է, թե արդեն կազդուրվում է կորոնավիրուսի դրական թեստից հետո, սակաւյն այդ գրառումից երկու օր անց մահացել է։

Երգչուհու որդին պատմել է, որ նա հատուկ է վարակվել կորոնավիրուսով, երբ վիրուսը հաստատվել է իր և հոր մոտ։ Փոխանակ ինքնամեկուսանալու՝ Հորկան մնացել է նրանց մոտ, ընդ որում՝ որդին և ամուսինը պատվաստված են, իսկ երգչուհին հրաժարվել է պատվաստումից և որոշել է հակամարմիններ ձեռք բերել հիվանդանալով։

Կիրակի առավոտյան՝ մահվան օրը, երգչուհին հարազատներին ասել է, որ իրեն ավելի լավ է զգում, հագնվել է, որ դուրս գա զբոսանքի։ Բայց հանկարծ նա մեջքի մասում սուր ցավեր է զգացել և նորից պառկել է։ «Տասը րոպե անց նա արդեն չկար, շնչահեղձ էր եղել»,- պատմել է որդին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Պուտինի բառապաշարում «եթե» չկա»
Հաջորդ հոդվածըAusOpen. Կարեն Խաչանովը տարավ երկրորդ հաղթանակը եւ կմրցի Ռաֆայել Նադալի հետ