Կորոնավիրուսը Չինաստանում․ «Դելտա» շտամմը ներմուծվել է Ռուսաստանից և տարածվում է սարսափելի արագությամբ

676

Cօvid-19-ի նոր բռնկումը, որն արդեն համարում են ամենալուրջը Ուհանից հետո, տարածվել է առնվազնչինական  15 նահանգներում և քաղաքներում։ Իշխանությունները  անհանգստացած են ավելի վարակիչ «Դելտա» տարբերակի առջև երկրի խոցելիության կապակցությամբ։

Վերջին տասն օրերին արձանագրվել է վարակվելու 300-ից ավելի նոր դեպք, և ամեն օր ավելի ու ավելի մեծ թվով վարակակիրներ են հայտնաբերվում։ Միայն օգոստոսի 2-ին արձանագրվել է 55 նոր դեպք, դրանցից 40-ը՝ երկրի հարավում՝ Ցզյանսու շրջանում, մնացածը՝ Պեկինում և մի քանի այլ շրջաններում, հաղորդել է առողջապահության ազգային հանձնաժողովը։

Սա համեմատաբար փոքր թիվ է՝ այլ երկրների ցուցանիշներից, բայց շատ է Չինաստանի համար, որտեղ գրեթե մեկ տարի նոր դեպքերի ամենօրյա ցուցանիշները հատուկենտ էին։

Յոթ հոգի վարակվել է Ուհան քաղաքում, որտեղ նոր դեպքեր չէին գրանցվել անցյալ տարվա հունիսից։

Չինացի բժիշկներն այժմ գործ ունեն նոր «Դելտա» շտամմի հետ, որն սկզբում հայտնաբերվել է Հնդկաստանում և աչքի է ընկնում վարակելիության բարձր մակարդակով։

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները պնդում են, որ վիրուսը երկիր է մտել հուլիսի 10-ին Ռուսաստանից Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինի օդանավակայան ժամանած ինքնաթիռով։ Առաջինը վարակվել են ինքնաթիռի սրահը մաքրող հավաքարարները։

Չինացի գիտնականների կանխատեսումներով՝ մինչև օգոստոսի 12-ը միայն Ցզյանսու նահանգում հիվանդների թիվը կհասնի 425-ի։

Հատկապես մտահոգիչ է Յուննան շրջանի հանրահայտ առողջարանը, որտեղ գրեթե հինգ հազար հոգի այցելել է թատերական ներկայացումների, ապա ցրվել ամբողջ Չինաստանով մեկ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈ՞ր պահից աշխարհը սկսեց «հայերին չսիրել»․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՏիմանովսկայան թռչում է Վարշավա