Կորոնավիրուսի առաջին դեպքը Տոկիոյի Օլիմպիական ավանում

512

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Օլիմպիական ավանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հաղորդում է ճապոնական NHK-ը։

Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից 7 օր առաջ թեստի դրական պատասխան է ստացել օտարերկրյա հավաքականներից մեկի անդամը։ Նշվում է, որ նա մարզիկ չէ։ Ճապոնական կողմը չի հաղորդում, թե որ երկրի ներկայացուցիչ է վարակվել կորոնավիրուսով։

Հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը Տոկիոյում արտակարգ դրութան ռեժիմ է։ Պատճառը կորոնավիրուսի տարածման աճն է։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը առանց հանդիսականների։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 187 նոր դեպք, 114 առողջացած, 1 մահ
Հաջորդ հոդվածըՌոնալդուն այս ամռանը չի հեռանա «Յուվենտուսից»