Կորոնավիրուսի բռնկում ԿԺԴՀ-ում․ 6 մահ, 18 հազարից ավելի վարակակիր

509

ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի բռնկման հետևանքով, որն իշխանությունները անվանում են առաջինը համավարակի ողջ ընթացքում, մահացել է վեց մարդ։ Ընդհանուր առմամբ՝ վարակակիրների թիվն անցնում է 18 հազարից, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նախօրեին հյուսիսկորեական իշխանությունները հաղորդել էին կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակով Փհենյանում վարակման առաջին դեպքի մասին։ Դրանից հետո ողջ երկրում «առավելագույն արտակարգ դրության» ռեժիմ էր մտցվել և լոքդաուն հայտարարվել։ Ուրբաթ օրը հյուսիսկորեական ԶԼՄ-ները խոստովանել են, որ կորոնավիրուսի բռնկումը դուրս է եկել մայրաքաղաքի սահմաններից։

«Տենդը, որի պատճառները պարզել չի հաջողվել, սրընթաց սկսել է տարածվել ամբողջ երկրում ապրիլի վերջերից»,- ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ «տենդով» է բռնվել 350 հազար մարդ, 162 հազարը կարանտինի են ենթարկվել և բուժում ստացել։

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը նախօրեին Բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստ է հրավիրել և պահանջել է կասեցնել վիրուսի տարածումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մեծ յոթնյակը» կօգնի Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՍենատորը արգելափակել է Ուկրաինայի 40 մլրդ դոլար օգնությունը