Կորոնավիրուսի դեմ չպատվաստված թենիսիստները կմասնակցեն Ուիմբլդոնի մրցաշարին

393

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցելու համար այս տարի կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի։ «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի մեկնարկից երկու ամիս առաջ կազմակերպիչներն այդ մասին հայտնել են ասուլիսում, հաղորդում է SkySports-ը։ Երկրպագուների համար եւս կորոնավիրուսի հետ կապված որեւէ սահմանափակում չի լինի։

Ուիմբլդոնի մրցաշարին կմասնակցի նաեւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ։ Այդ պատճառով Ավստրալիայի իշխանությունները նրան արգելել էին մասնակցել «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Նախորդ հոդվածըԱԳՆ ղեկավարները քննարկել են իրադրությունը Մերձդնեստրում
Հաջորդ հոդվածըԼրտեսության մեղադրանքով քաղաքացիներ են ձերբակալվել