Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը ԱԱ-2022-ին հարցական է

406

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցական է։

Քաթարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել առաջնության մասնակիցների պատվաստում, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր, հաղորդում է The Athletic-ը։

Քաթարում արդեն պատվաստվել է բնակչության (մոտ 3 միլիոն) 82 տոկոսը։ Համեմատության համար, Անգլիայի Պրեմիեր լիգայում պատվաստված է մասնակից թիմերի ֆուտբոլիստների միայն 15 տոկոսը։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
Հաջորդ հոդվածըSportbox.ru-ն՝ Սպերցյանի մասին