Կորոնավիրուսն աշխարհում

511

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում Covid-19-ի տարածման տեմպերով, սակայն երկրի իշխանություններն առայժմ մտադիր չեն նոր սահմանափակումներ մտցնել՝ հույսը դնելով պատվաստումների արդյունավետության վրա, և խոստանում են նորմալ Ծննդյան տոներ։

Համավարակի նոր ալիքը ծածկել է Արևելյան Եվրոպան, որտեղ պատվաստված բնակչության տոկոսը դեռ մեծ չէ։ Իսկ Չինաստանը շրջանների բնակիչներին արգելում է հիվանդության հետ կապված՝ մուտք գործել մայրաքաղաք։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը վերջին 28 օրերին կազմել է մոտավորապես 12 միլիոն, Govid-19-ի հետևանքով մահացել է առնվազն 199 հազար մարդ։

Հիմա վարակվածության շաբաթական ցուցանիշները ամառվա ցուցանիշների համեմատ բարձր չեն․ անցյալ շաբաթ հիվանդացել է 2,9 մլն մարդ, իսկ օգոստոսին, երբ համավարակի նախորդ ալիքն իր բարձրակետին էր, վարակվածների թիվը պահպանվում էր 4,5 միլիոնի մակարդակին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը. Մաս 2
Հաջորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր