Կորոնավիրուս․ ԱՀԿ-ն անհանգստացած է ՀԱՀ-ում հայտնաբերված նոր մուտացիայի կապակցությամբ

452

Աշխարհում կորոնավիրուսային վարակվածությունը սահուն կերպով ավելանում է։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վերջին 28 օրերին Covid-19-ով վարակվել է մոտավորապես 14 միլիոն մարդ, իսկ մահացել է 201 հազարը։ Աշխարհում վարակվածների թիվն աճում է ամեն շաբաթ, սակայն շաբաթական մահերի թիվը հոկտեմբերի վերջից կայուն է՝ 47-50 հազար։

Covid-19-ի հերթական ալիքի կենտրոնում հայտնված Եվրոպան կրկնակի պատվաստման և երեխաներին պատվաստանյութի բուստերային դեղաչափեր ներարկելու ծրագրեր է մշակում և, ըստ ամենայնի՝ ընթանում է դեպի նոր լոքդաուն։

 Արևմտյան Եվրոպայում ամեն երկու օրը մեկ վարակվում է մեկ միլիոնի չափ մարդ։ Հինգշաբթի օրը ողջ Եվրոպայում մահերի թիվը, France Presse գործակալության հաշվարկների համաձայն՝ անցել է  մեկուկես միլիոնից։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ մուտացիան։ Փորձագետներից ոմանք մտավախություն ունեն, թե պատվաստանյութերը դրա դեմ կարող են պակաս արդյունավետ լինել։ Ուրբաթ օրը ԱՀԿ փորձագետները ՀԱՀ-ում հանդիպում են  այդ երկրի պաշտոնյաների հետ՝ իրավիճակը գնահատելու համար։ Վիրուսի նոր տարբերակը կարող է անվանվել հունական այբուբենի տառով, ինչպես, օրինակ, «Դելտան» է։ Չի բացառվում, որ այդ նոր շտամմն անվանվի «Նյու»։

Ծննդյան տոների նախօրեին կառավարությունները միջոցներ են ձեռնարկում՝ հերթական բռնկումից խուսափելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր կկնքի Գավիի հետ
Հաջորդ հոդվածըԿուզբասի ածխահորում զոհվել է 52 հոգի, տնօրենը ձերբակալվել է