Կորոնավիրուս․ ԱՄՆ–ում «սուպերպատվաստանյութ» են մշակում

486

Ամերիկացի ռազմական բժիշկները հայտարարել են, որ Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի փորձարկման առաջին փուլն ավարտվել է հաջողությամբ։

Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում մշակված դեղամիջոցը խոստանում է պաշտպանել ոչ միայն «Օմիկրոնից», այլև այժմ կորոնավիրուսի գոյություն ունեցող բոլոր մյուս տարբերակներից և նույնիսկ, մասամբ, դրան «ազգակից» այլ վարակներից։

Այնուամենայնիվ, փորձագետները պատվաստանյութի հեղինակների հայտարարություններին թերահավատորեն են վերաբերվում և մինչև իսկ կասկածներ են հայտնում, թե առհասարակ հնարավոր է նման պրեպարատ ստեղծել։

Ինչևէ, պատվաստումը մնում է Covid-19-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը։ Վաշինգտոն նահանգից ստացված վերջին վիճակագրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր, լրիվ պատվաստում ստացած մարդիկ հիվանդանոցում են հայտնվում 13 անգամ ավելի քիչ, քան չպատվաստվածները։ Մահացության դեպքերը տարիքային այդ խմբի պատվաստվածների շրջանում 15 անգամ պակաս են չպատվաստվածների համեմատ։

Սակայն «Օմիկրոնի» ի հայտ գալը խառնեց պատվաստանյութ մշակողների խաղաքարտերը, ոչ միայն նրանով, որ կորոնավիրուսի այդ տարբերակը շատ ավելի հաճախ է վարակում պատվաստվածներին և արդեն հիվանդացածներին, այլև նրանով, որ գիտնականները համոզվեցին՝ մուտացիայի ընթացքում վիրուսն ավելի ու ավելի լավ է կարողանում շրջանցել մեր իմունային պաշտպանությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիայի կառավարությունը դարձյալ կչեղարկի Ջոկովիչի մուտքի վիզան
Հաջորդ հոդվածըՕրինագիծը մերժվել է ԱՄՆ սենատում