Կորոնավիրուս․ Բոլսոնարուն ինքնամեկուսանում է, Ռուսաստանում վարակվածությունն աճում է

356

Կարանտինային միջոցառումների նկատմամբ իր թերահավատությամբ հայտնի Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից վերադառնալուց հետո ինքնամեկուսանում է։

Բրազիլիայի առողջապահության նախարարի մոտ, որը նույնպես եղել է Նյու Յորքում, հայտնաբերվել է կորոնավիրուս, և նա ստիպված է եղել կարանտին անցնել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում։

Չնայած բժշկական փորձագետների հորդորներին՝ Բոլսոնարուն հրաժարվում է պատվաստվել՝ պնդելով, թե արդեն հիվանդացել է Covid-19-ով և իմունիտետ ունի։

Մինչդեռ Ռուսաստանում  վարակման նոր դեպքերի թիվը կտրուկ աճում է։ Հիվանդների թիվը մեծանում է բոլոր շրջաններում, սակայն հատկապես բարձր տեմպ է նկատվում Մոսկվայում՝ անցյալ շաբաթվա համեմատ՝ 24 %-ով, ընդ որում՝ հոսպիտալացումն ավելացել է ընդամենը 15 %-ով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի ռադան կքննարկի օրենք ընդդեմ օլիգարխների
Հաջորդ հոդվածըԱՄՆ ներկայացուցիչների պալատը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին