Կորոնավիրուս․ Բրիտանիան գործի է դնում պլան «Բ»-ն՝ Covid-անձնագրեր, դիմակներ և աշխատանք տնից

500

Բրիտանիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է լրացուցիչ սահամանափակող միջոցներ ձեռնարկելու մասին՝ երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամմի տարածման կապակցությամբ։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդականների հետ ճեպարույցից հետո  հրապարակել է նոր սահմանափակումները։ «Ավելի ու ավելի պարզ է դառնում, որ «Օմիկրոնը» «Դելտայից» շատ ավելի արագ է տարածվում։ Առայժմ չենք կարող պնդել, որ «Օմիկրոնը» պակաս վտանգավոր է․․․ Այն կարող է էականորեն ավելացնել հոսպիտալացման ու, ցավոք, նաև մահվան թվերը»,- ասել է Ջոնսոնը։

Իշխանությունները նոր միջոցառումները գործի են դնում պլան «Բ»-ի շրջանակներում։ Ըստ այդմ՝ հաջորդ շաբաթվանից Անգլիայում կներմուծվեն Covid-անձնագրեր, որոնք տրվում են նրանց, ովքեր իրավունք ունեն այցելելու գիշերային ակումբներ, համերգ կամ այլ հանրային միջոցառումների։ Համանման փաստաթղթեր արդեն գործում են Շոտլանդիայում։

Երկուշաբթի օրվանից մարդկանց կառաջարկվի, ըստ հնարավորության՝ աշխատել տնից։

Դիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում։ Վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ կթեստավորվեն, իսկ վարակակիրների համար կարանտին կսահմանվի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը և Ռոմայի ևս երկու ֆուտբոլիստ բաց կթողնեն ԲԿՄԱ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղը
Հաջորդ հոդվածըAusOpen․ Ջոկովիչը հայտավորված է, Ֆեդերերն ու Ուիլյամսը չեն մասնակցի