Կորոնավիրուս․ Նոր սահմանափակումներ Եվրոպայում

516

Հունաստանը «Օմիկրոնի» տարածումը կանխելու համար լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում։ Այսօրվանից  սուպերմարկետներում և հասարակական տրանսպորտում պարտադիր են դառնում կրկնակի բժշկական դիմակները։ Զվարճանքի հաստատություններում մուտքը թույլատրելի է դառնում միայն պատվաստված այցելուների համար, և այդ հաստատություններն էլ աշխատում են մինչև կեսգիշեր, մի սեղանի շուրջ կարող է նստել վեց հոգուց ոչ ավելի մարդ։

Ֆրանսիայում այսօրվանից պարտադիր է դառնում առնվազն շաբաթվա երեք օրը տնից աշխատելը նրանց համար, ովքեր կարող են հեռավար աշխատել։ Կրճատվում է թե՛ փակ և թե՛ բաց միջոցառումների մասնակիցների թիվը։ Արգելվում է սննդի և խմիչքի օգտագործումը հասարակական տրանսպորտում, կինոթատրոններում,  մարզադահլիճներում։

Բրիտանիայում այս շաբաթ ավարտվում են դպրոցական արձակուրդները, Անգլիայում արդեն հայտարարվել է, որ դիմակ կրելը և թեստավորումը պարտադիր են աշակերտների համար։ Դիմակ կրելը սահմանվել է մինչև հունվարի 26-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըTimes․ «Մեմորիալի» փակումը սարսափելի ազդանշան է աշխարհին
Հաջորդ հոդվածըՔննարկել են ռուսաստանյան ներխուժման սպառնալիքը