Կորոնավիրուս․ Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր ՝ մահացության նոր ռեկորդ

1501

Ռուսաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 697 մարդ՝ առավելագույնը համավարակի մեկնարկից ի վեր։

Մահացության ռեկորդները թարմանում են հինգերորդ օրն անընդմեջ։

Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է վերջին վեց ամիսներին հիվանդացության նոր դեպքերի (մեկ օրվա ընթացքում գրանցված) ամենամեծ թիվը՝ 24439 դեպք, այդ թվում՝ 7446-ը Մոսկվայում։ Վերջին անգամ այսպիսի թվեր արձանագրվել են հունվարի սկզբներին՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի գրոհի ժամանակ։

Մոսկվայում մեկ օրվա ընթացքում մահացել է 116 մարդ։

Հիվանդացության կտրուկ աճը Ռուսաստանի իշխանությունները բացատրում են ավելի վարակիչ համարվող «Դելտա» շտամմի տարածմամբ, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հիմա գերակշռում է աշխարհում։ Մյուս պատճառը պատվաստման գործընթացի դանդաղումն է։

 Ռուսաստանում պատվաստանյութի գոնե մեկ ներարկում ստացել է 23,4 մլն ռուսաստանցի (16 %)։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող
Հաջորդ հոդվածըՖիլիպիններում աղետի է ենթարկվել ռազմական օդանավը