Կորոնավիրուս․ Ֆրանսիան պատրաստվում է չորրորդ ալիքին

670

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հուլիսի 19-ից Անգլիայում կարող է չեղարկվել համավարակի կապակցությամբ գործող սահմանափակումների մեծ մասը։

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կանխատեսում է համավարակի չորրորդ ալիք՝ «հնդկական շտամմի» պատճառով։

Ֆիջիի կղզիներում դիարանները լեփ-լեցուն են։

Ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսը կարող է ծանր հետևանքներ թողնել անչափահասների մոտ, այսպես կոչված՝ «երկարատև կովիդ», որը կարող է արտահայտվել մաշկային գրգռվածության, նյարդային վերջույթների ցավերի, սաստիկ հոգնածության տեսքով։

Ջոնս  Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 182,3 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 3,9 միլիոնը։

Սմբողջ աշխարհում այս պահին պատվաստվել է 3,2 միլիարդ մարդ, սակայն տարբեր երկրներում պատվաստման գործընթացը տարբեր տեմպերով է ընթանում։

Ամենահաջողը համարվում են Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը վարակվածների և մահացության թվերով՝ համապատասխաաբար 33,6 մլն և 605 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրո-2020. Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովն առաջին անգամ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչում է