Դանիան փետրվարից չեղարկում է բոլոր սահմանափակումները

406

Դանիան առաջին եվրոպական երկիրը կլինի, որը չեղարկում է սանիտարական բոլոր սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի հետ։

Այդ մասին տեղեկացրել է պաշտոնական Կոպենհագենը՝ նշելով, որ փետրվարից Covid-19-ը կհանվի այն հիվանդությունների ցուցակից, որոնք ծայրաստիճան վտանգավոր են հանրության համար։

Վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը դանիացիներին շնորհավորել է «հրաշալի նորությունների առիթով»։ «Այսօր մենք վերջապես կարող ենք ազատ շունչ քաշել և վերադարձնել մեր սովորական ժպիտները։ Չէ՞ որ մենք նոր շրջան ենք մտնում՝ մենք կարող ենք չեղարկել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները»,- ասել է վարչապետը։

Սանիտարական սահմանափակումների մեղմացման մասին տեղեկացրել է նաև Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը։

Նախորդ օրը կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակով օրական վարակվածության ամենաբարձր ցուցանիշներն ամբողջ համավարակի ընթացքում արձանագրվել են Բուլղարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում և Ռումինիայում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿատալոնիայում ներում է շնորհվել 400 տարի առաջ կախարդության համար դատապարտվածներին
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը հետաձգել է Պուտինի դեմ անհատական պատժամիջոցները