‘Կուադրադոն համաձայնության է եկել «Չելսի»-ի հետ’

677

«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն համաձայնել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

Sky Sports-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը լոնդոնյան ակումբի հետ համաձայնեցնում է պայմանագրի վերջին մանրամասները:

«Չելսի»-ն պատրաստ է «Ֆիորենտինա»-ին վճարել 26.8 մլն ֆունտ՝ գործարքն իրականացնելով մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը:

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ խփելով 4 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ում պատմել են Զյուգանովի վրա Ստրասբուրգում հարձակում գործելու փորձի մասին’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականն այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար. «168 ժամ»’