‘Կուադրադոն 4,5 տարվա պայմանագիր կնքեց «Չելսի»-ի հետ’

679

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն «Ֆիորենտինա»-ից տեղափոխվեց «Չելսի»: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 4,5 տարով: Տրանսֆերի արժեքի մասին պաշտոնական հայտարարություն չի արվում: Ավելի վաղ, հաղորդվում էր, որ «Չելսի»-ն 33,4 միլիոն եվրոյով ձեռք կբերի Կուադրադոյին, ինչպես նաև` Սալահին վարձակալությամբ կտրամադրի «Ֆիորենտինա»-ին:

Կուադրադոն 2012 թվականից է հանդես գալիս «Ֆիորենտինա»-ում: Իսկ Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ ֆուտբոլիստը 5 հանդիպման մասնակցեց, դարձավ 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ապահովագրական բիզնեսը դառնում է շահութաբեր. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Վալդես. «Մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, մոտ էի կարիերաս ավարտելուն»’