‘Կուբայի իշխանությունները հայտնի այլախոհներին թույլ են տվել մեկնել երկրից’

1276

Կուբայի կառավարությունը որոշում է ընդունել մասամբ վերացնել երկրից դուրս գալու արգելքը մի քանի հայտնի այլախոհների՝ «Սև գարուն» միավորման անդամների համար:

Ընդդիմադիր խմբի յոթ անդամների կթույլատրվի մեկական արտասահմանյան ուղևորություն կատարել, եթե նրանց վարքը բավարար ճանաչվի: «Սև գարունի» չորս անդամների, սակայն, մերժվել է Կուբայից դուրս գալու իրավունքի տրամադրումը:

Յոթ այլախոհներից մեկը, ում թույլատրվել է դուրս գալ Կուբայից՝ Մարթա Բեատրիս Ռոքեն, այն կարծիքի է, որ այդ որոշումը իշխանությունների կողմից կայացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա այցելությունից առաջ, որը նախատեսված է մարտի 21-22-ին:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Կուբայի կառավարությանը կոչ անել հարգելու երկրի քաղաքացիների իրավունքները:

2003 թ. գարնանը Կուբայում զանգվածային ձերբակալություններ կատարվեցին, ընդհանուր առմամբ՝ ձերբակալվեց ընդդիմության 75 ակտիվիստ: Մի քանի տարի անց նրանցից շատերն ազատ արձակվեցին՝ պայմանով, որ կհեռանան երկրից: Սակայն 11 այլախոհներ հրաժարվեցին ընդունել համաներման պայմանները և մնացին Կուբայում: Իշխանությունները նրանց թույլ տվեցին պատժաժամկետը կրել բանտից դուրս: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյանը ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք՝ Գասպարիի խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն ներկայացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյանից ակտիվիստների են բերման ենթարկել’