‘Կուբայի իշխանությունները ձերբակալել են առնվազն 100 «սպիտակազգեստ կանանց»’

959

Կուբայի մայրաքաղաք Հավանայում ավանդական կիրակնօրյա ակցիայի ժամանակ ձերբակալվել են «Սպիտակազգեստ կանայք» շարժման առնվազն 100 մասնակիցներ, ովքեր պայքարում են քաղբանտարկյալների ազատագրման համար:

Ձերբակալությունից մի քանի ժամ անց կանանց ազատ են արձակել:

Կիրակնօրյա ցույցը նվիրված էր ծովում գրեթե 40 մարդկանց զոհվելու 20-ամյակին, ովքեր փորձել էին փախչել Կուբայից:

«Սպիտակազգեստ կանայք» շարժումը ծագել է 2003 թ.: Սկզբում խմբում միայն 2003 թ. ձերբակալված այլախոհների ազգականներն էին, սակայն հետագայում շարժումն ընդլայնեց իր իրավապաշտպան գործունեության շրջանակները:

Շարժման ակտիվիստները, միայն սպիտակ հագած, կիրակի օրերը բողոքի ակցիաներ են անցկացնում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավակովն այժմյան Մայդանն անվանել է ԱԴԾ նախագիծ’
Հաջորդ հոդվածը‘Նեմեցի վերակենդանացման փորձը’