‘Կուբայում ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 90 տոկոս’

760

Կուբայի խորհրդարանի և երկրի 15 նահանգների ինքնակառավարման մարմինների ընտրությունները ճանաչվել են կայացած, առաջարկված բոլոր պատվիրակներն ու պատգամավարներն ընտրված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», փետրվարի 5-ին հայտնել է Ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալինա Բալսեյրոն` ամփոփելով ձայների հաշվման նախնական արդյունքները: 29 հազար 957 ընտրական տեղամասերում քվեարկել է գրեթե 7,9 մլն մարդ, ինչը կազմում է երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող 16-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների գրեթե 90 տոկոսը: Սա  Կուբայում, օրինակ, նախորդ համանման ընտրություններին, որոնք կայացել են հինգ տարի առաջ, մասնակցել է ընտրողների 96 տոկոսը: Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5,83 տոկոսը:

Ոչ ուշ, քան 45 օր անց խորհրդարանը կընտրի Պետական խորհրդի նախագահին (պետության և կառավարության ղեկավարին), ինչպես նաև նրա առաջին տեղակալին, հինգ տեղակալներին և Խորհրդի 23 անդամներն: Կուբայի ներկայիս ղեկավար Ռաուլ Կաստրոն բարձրագույն պաշտոնում կարող է ընտրվել վերջին անգամ. նրա անձնական նախաձեռնությամբ կոմկուսի` երկու տարի առաջ կայացած վեցերորդ համագումարում ընտրովի պաշտոններում աշխատանքը սահամանափակվել է երկու ժամկետով: Հավելենք, որ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նաև կուբայական հեղափոխության առաջնորդը` 86-ամյա Ֆիդել Կաստրոն:

Նախորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժը Խաղաղ օվկիանոսում արդեն ցունամի է առաջացրել’
Հաջորդ հոդվածը‘Իրանում նախագահական ընտրություններին «Պատվավոր ոստիկաններ» կգործեն’