‘Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության օրը յուրահատուկ է անցել՝ զանգվածային ձերբակալություններով’

839

Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Կուբայի մայրաքաղաք Հավանայում  զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, հայտնում է Associated Press գործակալությունը:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ցույցերը կանխելու նպատակով Կուբայի իշխանությունները մոտ 100 իրավապաշտպանների են ձերբակալել, այնուհետև կարճ ճամանակ անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել:

Մինչ այդ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում ասվում է, որ Կուբայում «Ճերմակ հագուստով կանայք» հանրահայտ իրավապաշպան ցանցի 94 անդամներ ձերբակալվել են փողոցային  միջոցառում անկացնելու ժամանակ, այնուհետև ծեծի են ենթարկվել:

Իրավապաշտպան կանանց շարժման առաջնորդ Ալեխանդրա Գարսիայի խոսքերով ակտիվիստները մեղադրվում են սադրանքների մեջ:

«Ճերմակ հագուստով կանայք» շարժումը նախաձեռնել են Կուբացի քաղբանտարկյալների կին հարազատները, որոնց ի վերջո հաջողվել է հասնել երկրում քաղբանտարկյալների ազատ արձակմանը: 2005թ. շարժման մասնակիցները արժանացել են Սախարովի անվան հեղինակավոր մրցանակին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում բոլոր ճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Կառլսենի տրիումֆը, Արոնյանի ֆիասկոն’