Կուբայում փողոց են դուրս եկել նաև կառավարության պաշտպանները

600

Կուբայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մասնակցելու ի պաշտպանություն կառավարության և նախագահի ակցիային։

Սան Անտոնիոյում երթին միացել է նախագահ Միգել Դիաս Կանելը։

«Մենք ևս մեկ անգամ ցույց կտանք, որ մեր հեղափոխությունն ամուր է, ժողովուրդը սատարում է հեղափոխությանը, և մենք շարունակելու ենք հաղթել մեր պայքարում»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Միևնույն ժամանակ, Դիաս Կանելը խոստովանել է, որ քաղաքացիներից շատերը դժգոհ են ստեղծված իրավիճակից, սակայն նաև ընդգծել է, որ բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում են ամերիկյան կազմակերպությունները։

Ավելի վաղ Sputnik  ռադիոկայանը հաղորդել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ամերիկյան իշխանություններին մեղադրել է թե՛ պետության ներսում և թե՛ դրա սահմաններից դուրս մարդու իրավունքների խախտման մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄերկելին ուղղված բաց նամակ՝ ի պաշտպանություն Ասանժի
Հաջորդ հոդվածըCONCACAF GOLD CUP. Կանադան մեկնարկում է վստահ հաղթանակով, այլ արդյունքներ