‘«Կուբանը» Պիցելիի շնորհիվ հաղթեց «Ռոստովին»’

943

Ռուսական Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»:

Հանդիպման միակ գնդակը Մարկոս Պիցելիի հիանալի փոխանցումից հետո 77-րդ րոպեին խփեց Պոպովը:

Նշենք, որ Պիցելին խաղադաշտ էր մտել 72-րդ րոպեին՝ փոխարինելով Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Արազ Օզբիլիզին:

Այս հաղթանակից հետո «Կուբանը» վաստակեց 22 միավոր եւ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունեց Պերմի «Ամկարին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1:

Ռուսաստանի առաջնություն. 13-րդ տուր

«Կուբան» — «Ռոստով»՝ 1:2

Պոպով՝ 77

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ պատգամավորներ. հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի «ավետիսը». Ազգի 2/3-ը պոտենցիալ փող ներկրողներ են’