‘Կուբացիներն ազատ ելք կունենան արտասահման ‘

874

Կուբայի իշխանությունները որոշել են վերացնել քաղաքացիների կողմից արտասահման մեկնելու համար թույլտվություն ստանալու կարգը: Ինչպես գրում է Gaceta de Cuba-ն, միգրացիոն օրենսդրության մեջ ուղղումներ կատարելուց հետո բավական է, որ կուբացիներն ունենան գործող անձնագիր և վիզա: Բացի այդ, նորամուծության համաձայն՝ ընդունող երկրից հրավեր ստանալու անհրաժեշտություն այլևս չկա: Դրան զուգահեռ՝ մինչև երկու տարի ժամանակով երկարաձգվում է կուբացիների՝ արտասահմանում մնալու ժամկետը (ավելի երկարատև այցելության համար անհրաժեշտ կլինի այդ մասին տեղյակ պահել Կուբայի հյուպատոսարանում): Առայժմ, ճշտում է   BBC News-ը, Կուբայի քաղաքացիները կարող են արտասահմանում մնալ 11 ամսից ոչ ավելի:
Միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2013 թ. հունվարի 14-ից:

Նախորդ հոդվածը‘Բաքվում են գտնվում Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի նախագահները և Թուրքիայի վարչապետը’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Թուրքիան իրավունք ուներ ստուգել օդանավի պարունակությունը’