‘Կուբացի մարզիկը «փախել է» Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ’

1069

Կուբացի մարզիկ Օռլանդո Օրտեգան լքել է իր երկրի պատվիրակությունը Մոսկվայում ընթացող թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ եւ որոշել է չվերադառնալ հայրենիք, ըստ BBC_ի, հայտնել է Կուբայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան:

«Նման գործողություններն ընդհանուր ոչինչ չունեն այն սկզբունքների հետ, որոնք ոգեշնչում են մեզ, եւ նման մարզիկներին միշտ դատապարտելու են նրանք, ովքեր հավատարմությունը իրական ժողովրդական սպորտի համար անփոխարինելի բաղադրիչ են համարում», — ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Առաջնության մրցումների ժամանակ 22-ամյա մարզիկը դուրս է մնացել պայքարից դեռեւս նախնական փուլի արդյունքներով: Թե որտեղ է նա այժմ գտնվում, հայտնի չէ:

 


Նախորդ հոդվածը‘«Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենը կարծիք չունի, որ հայտնի’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ.. «Գենդերացա՞վ», թե՞ նեոգաղութացում’