Գուանտանամոյում ԱՄՆ-ի ռազմակայանի բացման 120-ամյակը

411

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտարարել է, որ Կուբայի ժողովրդի կամքին հակառակ՝ Գուանտանամոյում 120 տարի առաջ ԱՄՆ-ի ռազմակայանի բացումը հանրապետության «ինքնիշխանության գողություն» էր։

«Արդեն անցել է 120 տարի Կուբայի ինքնիշխանության գողությունից հետո, այն օրից, երբ Կուբայի մարմնի մեջ դաշույն խրվեց, որը ցավ է պատճառում նաև այլ ժողովուրդների, քանի որ ռազմակայանը գործում է որպես ապօրինի բանտ»,- Twitter-ում գրել է Կուբայի նախագահը։

«120 տարի առաջ Միացյալ Նահանգները, հակառակ կուբացիների կամքի, օկուպացրեց մեր ազգային տարածքի 117 քառակուսի կիլոմետրը։ Դա բռնի զավթում էր, որին հարկավոր է վերջ տալ»,- սոցցանցի իր էջում գրել է կղզու արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյան։

1990-ական թթ․ Գուանտանամոյում Կուբայից և Հաիթիից ԱՄՆ անցնելու փորձ կատարած փախստականների ֆիլտրացիոն ճամբար էր գործում։ ՌԾՈՒ բազայի տարածքում հատուկ բանտ ստեղծելու որոշումը Պենտագոնը կայացրել է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հակաահաբեկչական ծրագրի շրջանակներում։ 2001-2002 թթ․ Բուշի վարչակազմը մի քանի հրաման է արձակել՝ այդ հաստատությունը հատկապես վտանգավոր հանցագործների կալանավայր դարձնելու մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԵվս մի հետին թվով կառուցողական․ ՉԻ