Կուբա․ Իշխանությունները զիջումների են գնում, սակայն ձերբակալությունները շարունակվում են

486

Եկող երկուշաբթի օրվանից օտարերկրացիները կարող են Կուբա բերել սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ առանց քանակի սահմանափակումների և ներմուծման հարկ վճարելու։ Այս միջոցառումը կգործի մինչև 2021 թ․ դեկտեմբերի 31-ը, որից հետո կառավարությունը կրկին կանդրադառնա այս հարցին։

Այդ մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է վարչապետ Մանուել Մառերո Կրուզը։ Նրա ելույթը ավելի հաշտվողական է հնչել, քան Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի՝ վերջերս ունեցած ելույթը, երբ նա իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց և «պաշտպանել հեղափոխությունը»։

Այս միջոցառումը դիտվում է որպես հազվադեպ զիջում՝ կղզում կոմունիստական կառավարման ընթացքում բողոքի ամենազանգվածային ցույցերի մասնակիցներին։

Մինչդեռ ձերբակալված կամ անհետ կորած ցուցարարների թիվը հասել է 247-ի, և ձերբակալությունները շարունակվում են, հայտնել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գծով Amnesty International -ի տնօրեն Էրիկա Գևերա-Ռոսասը։

Պաշտոնապես՝ իշխանությունները դա չեն խոստովանում, բայց ակնհայտ է, որ ենթադրում են, թե զբոսաշրջիների ներկրած ապրանքների մեծ մասը նախատեսված չէ  իրենց օգտագործման համար, այլ կվաճառվի տեղի բնակչությանը՝ այդպիսով մեղմելով ապրանքային սովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրարատի մարզում արագիլների գրեթե 60 %-ը աղտոտված է․ NABU Հայաստան
Հաջորդ հոդվածըԱռուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է