‘Կուզբասի հանքավայրերից մեկում զոհվել են չորս հանքափորներ’

794

Կեմերովոյի մարզի թիվ 7 հանքավայորւմ կիրակի օրը մեթան գազի բռնկման հետևանքով զոհվել է չորս հանքափոր: Այդ մասին այսօր ИТАР-ТАСС-ին հայտնել են քննչական վարչության մամլո ծառայությունից: «Փարձաքննության արդյունքում պարզվել է, թե որն է եղել հանքափորների մահվան պատճառը: Նախնական տվյալներով՝ 45-ամյա բանվորը մահացել է գլխի և մարմնի վնասվածքներից, իսկ 27,28 և 37-ամյա հանքափորները՝ շմոլ գազից»,- հայտնել են մամլո ծառայությունից:

 Թիվ 7 հանքավայրում ծուխը նկատվել է կիրակի գիշերը, երբ այնտեղ այդ պահին աշխատելիս է եղել 77 բանվոր: Հանքահորից դուրս է բերվել նրանցից 69-ը, չորսը զոհվել են, ևս չորս հոգու ճակատագիրն անհայտ է:

Մեթանի բարձր խտության պատճառով հանքափորների որոնումներով զբաղվող փրկարարները դուրս են բերվել հանքահորից: Վտանգավոր գազի խտությունը նոսրացնելու նպատակով վթարային տեղամասը որոշվել է ջրով հեղեղել: Դրա համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է 5 հազար խորանարդ մետր ջուր:

Նախորդ հոդվածը‘Patriot համալիրի բաղադրամասերով նավը ժամանել է թուրքական նավահանգիստ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’