‘Կութ համայնքի ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվել’

939

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Նշենք, որ հունիսի 8-ին կայացած ընտրություններում պայքարող երկու թեկնածուները` գործող համայնքապետ Մեժլում Իսրայելյանը և Անդրանիկ Հախումյանը, ստացել էին հավասար ` 61-ական քվե:

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ» նախաձեռնությունը մասնակցում է քառյակի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Մկոյանը տեղափոխվեց Իրան’