Կուլեբա․ Կիևը կապ չունի «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի հետ

256

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԶԼՄ-ներում  «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների թեմայով հրապարակումներից հետո հայտարարել է, որ երկրի իշխանությունները կապ չունեն այդ դիվերսիայի հետ։

«Իմ կառավարությունը որևէ առնչություն չունի դրան։ Կարծում եմ, որ այդ անապացույց հրապարակումները վնասակար են, քանի որ տպավորություն են ստեղծում, թե ամեն ինչում Ուկրաինան է մեղավոր։ Մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»,- ասել է նա հինգշաբթի La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։

Երեքշաբթի The New York Times թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, թե գազատար խողովակաշարերում դիվերսիան կարող է կատարած լինել «ինչ-որ ուկարինամետ խմբավորում», որը գործել է առանց ԱՄՆ-ի իշխանությունների գիտության։ Die Zeit պարբերականում էլ հոդված է հրապարակվել, որում ասվում է, թե գերմանացի հետաքննիչները պարզել են այն նավը, որն օգտագործել են դիվերսանտները։ Այն ընկերությունը, որը վարձակալել է նավը, իբր՝ պատկանում է Ուկրաինայի մի քաղաքացու և գրանցված է եղել Լեհաստանում։

The Times թերթը չորեքշաբթի տեղեկացրել է, որ եվրոպական հետախուզություններին հայտնի է դիվերսիաների «մասնավոր հովանավորը»։ Նրա ինքնությունը հատուկ ծառայությունները չեն բացահայտում, սակայն խոսքը մեծահարուստ ուկրաինացու մասին է, որն, իբր, կապ չունի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա կառավարության հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊԲ
Հաջորդ հոդվածըԶինծառայողի դին գտել են անտառում՝ ծառից կախված. Քննչական կոմիտե