Կուլեբա․ Մինչև հակամարտության ավարտը մենք օտարերկրյա զորքերի չենք սպասում

238

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունն այն մասին, թե ՆԱՏՕ-ի որոշ երկրներ կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է, թե մինչև հակամարտության ավարտը օտարերկրյա երկրներն իրենց զորքերը չեն մտցնի երկրի տարածք։

«Մինչև Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության ավարտը՝ օտարերկրյա պետությունները իրենց զորքերը չեն մտցնի մեր երկրի տարածք։ Ավելին, մենք դա չենք էլ խնդրում անել»,- հայտարարել է Կուլեբան ուկրաինական հեռուստատեսության եթերում։

Սակայն նա ընդգծել է, որ եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա ուկրաինական բրիգադները «կկանգնեն ՆԱՏՕ-ի այլ երկրներում և կպաշտպանեն նրանց»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Կիևյան ռեժիմը վերջնականապես դարձավ ահաբեկչական
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն կոչ է անում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, այլ ոչ թե փնտրել դրա պատճառները