Կումանի արդյունավետությունը «Բարսելոնայում» վատագույնն է 18 տարում

405

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ռոնալդ Կումանի արդյունավետությունը կատալոնական ակումբում վատագույնն է 18 տարում։

2020թ․ օգոստոսին գլխավոր մարզիչ նշանակված հոլանդացի մասնագետի ղեկավարությամբ «Բարսելոնան» անցկացրեց 67 հանդիպում, տարավ 39 հաղթանակ, 12 ոչ ոքի, կրեց 16 պարտություն։ Հաղթական հանդիպումների տոկոսը 58 է։

2003 թվականին «Բարսելոնան» 24 խաղում ղեկավարած սերբ Ռադոմիր Անտիչը տարել է 12 հաղթանակ՝ 50 տոկոս։

Կումանի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ժամանակից շուտ միակողմանի խզելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի նրան վճարել 12 միլիոն եվրո փոխհատուցում։

Նախորդ հոդվածըYerevan Open-ի B խմբում հաղթեց Արամ Վարդանյանը
Հաջորդ հոդվածըԿարինե Յարալյան. Մենք չցանկացանք մուտք գործել 21-րդ դար