Կուման․ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել

490

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

«Մենք ունեինք հասանելի երեք հարձակվող։ Մարտավարության տեսանկյունից եղան հատվածներ, երբ մենք վերահսկում էինք խաղը։ Հիմա իրադրությունն այսպիսին է։ Ես չեմ կարող դժգոհել գործի նկատմամբ մեր ֆուտբոլիստների վերաբերմունքից, բայց կա թիմերի որակների տարբերություն։

Մեր կազմում շատ են երիտասարդները, որոնք երկու-երեք տարի հետո կլինեն ավելի լավը։ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել՝ երբ իրավիճակը կշտկվի եւ կվերադառնան վնասվածքներ ունեցողները։

Մեր երկրպագուները ֆենոմենալ էին։ Կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան դրությանը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 29-ին կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»։

Նախորդ հոդվածըՖրանչեսկո Տոտի․ Ժոզե Մոուրինյոն ապշեցրեց ինձ
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ Ըստ աղբյուրների՝ «Թալիբանի» առաջնորդների միջև տարաձայնություններ են ծագել