‘Կուսակցությունների երիտթեւերի հայտարարությունն՝ ի աջակցություն քաղբանտարկյալների’

1970

Ծաղկաձորում ավարտվել է սեպտեմբերի 12-14 ընթացող «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը:

Համաժողովի ընթացքում՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության երիթեւի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է՝

«Մենք` ներքոստորագրյալներս, ք. Ծաղկաձորում մասնակցելով ՀՀ-ում կուսակցությունների երիտասարդական թևերի և միությունների հանդիպմանը, վերհիշելով 2011 թվին մեծամասնությանս կողմից ստորագրված համաձայնագիր-հայտարարությունը (տես`փաստաթղթի «Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում» կետը ), յուրաքանչյուրս ներկայացնելով իր կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը, դատապարտում ենք Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ և ապօրինի դատավարությունը, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և արդար դատավարություն անց կացնել վերոնշյալ երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ:

Հայտարարությանը միացել են

ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթեւերը եւ «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ն:

Ի դեպ, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների երիտթեւերը հրաժարվել են ստորագրել այս հայտարարությունը՝ չնայած այն բանին, որ անցած տարվա երիտասարդական համաժողովի ընթացքում ընդունված համատեղ համաձայնագիր-հայտարարությունը ստորագրել էին նաեւ նրանք: 

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը’
Հաջորդ հոդվածը‘Բանակում զինվոր է մահացել’