‘Կուտակայինի նոր օրենքը ևս կվիճարկվի ՍԴ-ում’

228

Կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու համար պատրաստված դիմումը` 33 պատգամավորների ստորագրությամբ, օրենքի համաձայն` արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՍԴ օրենքի համաձայն` դատարանը տասնօրյա ժամկետում պետք է քննի գործի վարույթը ընդունելու հարցը: Հարցերը, որոնք արծարծվում են այդ փաթեթում, չեն կրկնում նախորդ դիմումում բարձրացված հարցերը, ավելի շատ ունեն ըստ էության, քան թե ձևի բնույթ:  «Մենք համոզված ենք, որ դատարանը մեր դիմումը պատշաճ ձևով ընդունելու դեպքում մենք կկարողանանք արձանագրել այս ոլորտում ևս լուրջ զարգացումներ»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Պիկե. «Մինչ օրս ահավոր վախենում եմ Ռոյ Քինից»’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգի ղեկավարը հրաժարական չի տա’