‘Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները՝ ընդդիմադիր պատգամավորների օգնությամբ կդիմեն ՍԴ’

1116

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները դիմել են ընդդիմադիր պատգամավորների՝ օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար, քանի որ, նրանց պնդմամբ, նրանում հակասահմանադրական մի շարք կետեր կան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարություն Աղամալյանի ներկայացրած հակասահմանադրական կետերից մի քանիսը մեջբերում է tert.am-ը.

«Յուրաքանչյուր օրենք, ըստ Սահմանադրության՝ պետք է ուղղված լինի սոցիալական վիճակի բարելավմանը, բայց այս օրենքը քանի որ մինիմալ աշխատավարձի վրա էլ է ազդում, արդեն իսկ հակասում է Սահմանադրությանը։ Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացին ազատ է տնօրինելու սեփական միջոցները, սակայն այս օրենքով պարտադրում են վճարել։ Ճիշտ է կառավարությունը նշում է, որ դա մարդկանց անձնական միջոցին է փոխանցվում, բայց չի կարող ցանկացած պահի տնօրինել, միայն այն դեպքում, երբ անբուժելի հիվանդ է, այլ տարբերակ չկա»:

Ակտիվիստը վստահեցրել է նաև, որ պայքարելու են մինչև վերջ և հասնեն նրան, որ օրենքը չգործի՝ հավելելով. «Համոզված ենք, փետրվարին, երբ մարդիկ արդեն իսկ ցածր աշխատավարձ կստանան, հնարավոր չի, որ լռեն»,- ասաց նա։

Ակտիվիստ Հայկ Ավետիսյանը իր հերթին լրացրել է, որ իրականում գումարը ոչ թե պահվում է 5%, այլ 6,6-ից 13%։

«Միշտ ասում են 5%, բայց դա մաքուր աշխատավարձն է, իրականում չհարկվածից էլ են պահելու, այսինքն՝ կեղտոտ աշխատավարձից»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ նրա, 5% -ն էլ բավականին մեծ գումար է։ «Այլ երկրների փորձը կա, ոչ մի տեղ չի հանդիպել 5%, կա 3, 2%, բայց ոչ 5»,- ասել է նա։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է Քուվեյթի նահանգապետերից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Նվիրիր ինձ կյանք. Փրկենք փոքրիկ Աննային (տեսանյութ)’