Կուրսկում անօդաչու սարքերը վնասել են բազմահարկ շենքի մուտքը

199

Անցյալ գիշեր ուկրաինական անօդաչուների գրոհի հետևանքով վնասվել են բազմահարկ շենքի շքամուտքը և մի քանի մասնավոր տներ, մարդիկ չեն տուժել, հաղորդել է Կուրսի շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը։

Գիշերը նահանգապետը տեղեկացրել է, որ Կուրսկի մոտ ՀՕՊ համակարգը խոցել է մի քանի ուկրաինական անօդաչու սարք։

Եվս երկու դրոններ գրոհել են էներգետիկ օբյեկտները Սմոլենսկի շրջանում, հաղորդել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վասիլի Անոխինը։ Վերջինս նշել է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհներ չեն բռնկվել, օբյեկտները շատ չեն վնասվել։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Սմոլենսկի շրջանի իշխանությունները մայիսի սկզբին արգելք են սահմանել անօդաչուների թռիչքների նկատմամբ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանի զույգերը
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի երկրորդ հաղթանակը