‘Կուրտուա. «Կասիլյասն իմ կուռքերից մեկն է»’

1040

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Պորտուի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի վերջին անհաջողություների մասին, ինչպես նաև բարձր գնահատել մրցակցի դարպասապահ Իկեր Կասիլյասի խաղային որակները։ Հիշեցնենք, որ Կասիլյասը երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», իսկ հիմա «վիշապների» դարպասն է պաշտպանում։

-Մեր խաղացողներից շատերը, ովքեր նախորդ մչցաշրջանում գերազանց էին հանդես գալիս, հիմա այդքան վստահ չեն գործում։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել նախկինի նման, սակայն առայժմ չենք կարողանում հասնել արդյունքի։ Շատ հեշտ է մեղքը մարզչի վրա գցելը, սակայն մենք թիմ ենք։ Յուրաքանչյուրս ենք պատասխանատու դրա համար։

Իկեր Կասիլյասը միշտ իմ կուռքերից մեկն է եղել։ Ես բավական շատ եմ խաղացել նրա դեմ։ Նա ապշեցուցիչ ռեակցիա ունի։ Մեր հարձակվողների համար հեշտ չի լինի գրավել նրա դարպասը, սակայն հույս ունեմ, որ նրանց դա կհաջողվի,-բելգիացի դարպասապահի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկի. ««Ռեալի» հետ բանակցություններ չեմ վարել»’
Հաջորդ հոդվածը‘Օզիլը՝ ԱՊԼ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ’