‘Կուրտուա. «Չելսի»-ի երկրպագուները չգիտեն ճշմարտությունը’

934

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ «Չելսի»-ի երկրպագուները չգիտեն, թե իրականում նա ինչի համար վերադարձավ Իսպանիա:

«Պարզ է, որ «Չելսի»-ի երկրպագուները չգիտեն «Ռեալ» տեղափոխության ճշմարտությունը: Ես որոշումս կայացրել էի դեռ մարտ ամսին, իսկ չէի ներկայանում մարզումներին, որպեսզի չխանգարեմ թիմակիցներիս: Տխուր եմ, քանի որ ես սիրում եմ «Չելսի»-ն, բայց ես հնարավորություն ունեցա մոտ լինելու իմ երեխաներին: Հուսով եմ՝ «Չելսի»-ն չեմպիոն կդառնա»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԻԵՄ հայտարարությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր’