‘Կուրտուա. «Տխրել էի, երբ Մոուրինյուի նման մեծ մարզիչը հեռացավ»’

1295

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ տխրել է, երբ ակումբի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, սակայն չի պատրաստվում անընդհատ հիշել անցյալի դեպքերը:

-Ինձ համար այդ ամենը շատ տարօրինակ էր, քանի որ ես երկար ժամանակ ապաքինվում էի վնասվածքից և թիմի հետ չէի լինում: Երբեմն գալիս ու հետևում է մարզումներին, որպեսզի ինձ թիմի մի մասնիկը զգամ: Երբ ակումբում խնդիրներ են լինում, ցանկանում ես ամեն գնով օգտակար լինել:

Նախորդ մրցաշրջանը մեզ համար շատ հաջող էր, քանի որ չեմպիոն դարձանք, իսկ այս մրցաշրջանն այլ է… Տխրել էի, երբ Մոուրինյուի նման մեծ մարզիչը հեռացավ, սակայն չի կարելի անընդհատ նայել անցյալին, պետք է մտածել ապագայի մասին: Մենք բարդ իրավիճակում էինք հայտնվել, և ղեկավարությունը համապատասխան որոշում կայացրեց, իսկ մենք՝ ֆուտբոլիստներս, գիտենք, որ պետք է ավելի լավ հանդես գանք,-ասել է Կուրտուան «Daily Telegraph»-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Ռոնալդուն հարմար բառեր չի ընտրել»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Մամուլում շրջանառվող լուրերը ծիծաղելի եմ համարում»’