‘Կպաշտպանեն Փոստանջյանին ՀՀԿ երիտթևից’

1628

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Զարուհի Փոստանջյանին։ ՀՀԿ երիտթևը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել։ Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները Աժ-ում Փոստանջյանին Ջեյնաբ էին ասում։

Այս կապակցությամբ Արթուր Սաքունցը ֆեյբուքում գրում է.

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19։55, Փարիզից Երևան չվերթի ինքնաթիռով Զարուհի Փոստանջյանի ժամանման հետ կապված՝ «դիմավորում-միջոցառում են» նախատեսում կազմակերպել։

Կապված հնարավոր միջադեպերի հետ․

1․Դիմում եմ ՀՀ ոստիկանության ծառայությանը՝ ապահովելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, նրան դիմավարող մտերիմների, հարազատների անվտանգությունը  և հնարավոր միջադեպերի կանխարգելումը, հասարակական կարգի պահպանումը-ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում և պարտավոր է կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները․

2․ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին դիմում եմ խնդրանքով՝ ներկա լինել Զ․Փոստանջյանի՝ օդանավակայանում գտնվելու ընթացքում՝ հնարավոր իրադարձությունների լուսաբանման, արձանագրման նպատակով:

Նախորդ հոդվածը‘Մարկ Բարտրա. Տատան ինձ վստահում է և ասաց, որ չի գնի նոր պաշտպան’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ’